Monday, May 21, 2012

Բարաք Օբամա. Հուսով եմ, որ Իրանի միջուկային խնդիրը կհանգուցալուծվի Իրանի ազգային շահերի հարգման շրջանակներում

Panorama.am. 21-5-2012- Հուսով եմ, որ Իրանի միջուկային խնդիրը կհանգուցալուծվի Իրանի ազգային շահերի հարգման շրջանակներում: Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Քեմփ Դևիդում կայացած «Մեծ ութնյակի» համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմկանիա ) միջև առաջիկայում Բաղդադում կայանալիք հանդիպմանը, նշել է. «Մենք հուսով ենք, որ կկարողանանք այս խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել՝ հարգելով Իրանի ազգային շահերն ու միջազգային հարաբերություններում ունեցած նրա իրավունքը, սակայն, մինևնույն ժամանակ, անհրաժեշտ է այս հարցում ընդգծել նաև Իրանի պատասխանատվությունը»: Հավելենք, որ միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև մայիսի 14-15-ը Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում առաջընթաց էր արձանագրվել և կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել բանակցությունները: Իսկ մինչ այդ՝ ապրիլի 14-ին, Իրանի միջուկային խնդրի առնչությամբ Ստամբուլում կայացել էր Իրանի և «5+1 խմբի» հանդիպման առաջին փուլը: Երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մայիսի 23-ին՝ Բաղդադում:

No comments: