Zham.am. 19-5-2012-Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը անդրադարձել է Վրաստան- Ադրբեջան հարաբերությունների սրմանը սահմանին մոտ գտնվող Դավիթ-Գարեջի վանական համալիրի պատճառով. «Այսօր Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ է տանում Վրաստանի հետ, այդ թվում նաև սահմանի տվյալ հատվածում: Սահմանազատման հարցը սովորական գործընթաց է», - ասել է նա`հավելելով, որ համալիրի հարցը քննարկվելու է Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև Դավիթ-Գարեջի վանական համալիրի պատճառով հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանը չսպասելով, որ ստեղծված երկկողմանի հանձնաժողովը որոշի սահմանը երկու պետությունների միջև, իր զորքերը կենտրոնացրել էր համալիրի մոտակայքում` զբաղեցնելով վիճահարույց տարածքի 2 տոկոսը: Սահմանապահները արգելել են զբոսաշրջիկներին և հավատացյալներին գալ համալիր: Բաքուն անգամ նախազգուշացրել էր Վրաստանին, որ կձերբակալի «բոլոր օրինախախտներին»: Վրաստանն էլ իր հերթին իր սահմանապահներին էր կենտրոնացրել համալիրից ոչ շատ հեռու, որ թույլ չտա զբոսաշրջիկներին անցնել սահմանն ու ձերբակալվել ադրբեջանցիների կողմից: Ի դեպ հետաքրքիրն այն է, որ վրացիները տեղի ունեցածում մեղադրում են Վրաստանի իշխանություններին, ովքեր, ըստ նրանց, ընդունել Ադրբեջանի հավակնությունները համալիրի որոշ վանքերի նկատմամբ: Մասնավորապես ադրբեջանցի սահմանապահները իրենց հսկողության տակ էին նաև վերցրել համալիրի մենաստաններից մեկը` Ուդաբնոն:Վրաստանում ստեղծվել է «Պաշտպանիր Դավիթ Գարեջին» խումբը, որի անդամները պատրաստվում են մայիսի 20-ին բողոքի ակցիա անցկացնել Վրաստանում` վրացի պաշտոնյաների մոտեցումը համարելով «չհիմնավորված ու վիրավորական»: Վրացիները պահանջում են մինչև մայիսի 31-ը, երբ նշվում է Գարեջիի սուրբ Դավիթի օրը, լուծել այս խնդիրը, ու հրապարակել այս հարցով Ադրբեջանի հետ բանակցությունների բոլոր փաստաթղթերը: Գրում է "Взгляд" թերթը: Ավելի ուշ Վրացական InterpressNews գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի սահմանապահները լքել են սահմանային Դավիթ-Գարեջիի վանական համալիրի տարածքը և վերադարձել ելման դիրքեր, չնայած նրան, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը չի հաստատել ադրբեջանց սահմանապահների հեռանալու շուրջ տեղեկատվությունը: Ու չնայած արտգործնախարարների սպասվող հանդիպմանը`կրքերը շարունակում են բորբոքվել: Մասնավորապես ադրբեջանական abc.az կայքը «Մայիս 21-ին Վրաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի տարածքները նվաճելու համար» խորագրով հոդվածում, մեկնաբանելով սպասվող բողոքի ակցիաները, գրել է, թե վրացիները չսպասելով հանձնաժողովի որոշմանը, հասարակական երթ են կազմակերպում դեպի վիճելի տարածքներ: Ըստ կայքի` այդպես սկսվեց նաև կոֆնլիկտները Հարավային Օսիայում ու Աբխազիայում: Կայքը տեղեկացնում է, որ Կիրոն անունով մի հոգևորական հայտարարելն է, թե մայիսի 21-ին 100 հոգևոր սպասավորներ և 5 հազար ուխտավորներ Դավիդ-Գարեջիում երթ կանեն` պահանջելով վերադարձնել Ուդաբնո մենաստանը. «Երբ մեզ ասում են, որ դա ադրբեջանական տարածք է, դա ամոթ է ողջ վրացական ազգի համար»,- հայտարարել է Կիրիոնը: Այսինքն ադրբեջանցիներն առաջինը խախտելով համաձայնությունը ու չսպասելով հանձնաժողվի որոշմանը`սահմանապահ ուժեր են կենտրոնացրել, սակայն մեղադրում են վրացիներին ագրեսիա նախապատրաստելու մեջ: Ավելին, ադրբեջանցիները, շարունակելով արատավոր պրակտիկան, կրկին առիթը բաց չեն թողնում մեղադրելու հայերին ու վրացիներին կոչ են անում իրենց գործողություններով «չուրախացնել թշնամիներին»: Իսկ վրացական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին հիշեցնում են ադրբեջանցիներին`Արցախի տարածքի եկեղեցիների նկատմամբ ադրբեջանական անհիմնն հավակնությունների մասին, երբ ադրբեջանցիները ծիծաղելի ձևով պնդում են, թե հայկական մշակութային կոթողներն իբր աղվանական են: Նույն կերպ այժմ մոտ 20 վանքերից բաղկացած Դավիթ Գարեջի համալիրը ադրբեջանցիները փորձում են իրենցով անել`պնդելով, որ այն աղվանական(Ադրբեջանի կողմից կեղծված պատմությունում քրիստոնեադավան աղվաններն իբր իրենց նախնիներն են, չնայած ադրբեջանցիների նախնիները մեր տարածաշրջան սկսել են թափանցել միայն 11-րդ դարից սելջուկ-թուրքերի արշավանքների արդյունքում ու աղվանների հետ որևէ կապ չունեն-Zham.am) մշակույթի կոթող է և պատկանում է Ադրբեջանին:
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment