Monday, May 21, 2012

Թուրք ընդդիմադիրին Բելգիայում դահլիճ չեն տրամադրել. նա մեղադրում է հայերին

Tert.am. 21-5-2012- Թուրք ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին այցելել է Բելգիա և ցանկացել հանդիպում ունենալ տեղի թուրքական համայնքի հետ: Սակայն դահլիճի վարձակալման հետ խնդիր է առաջացել և նա վերջին պահին ստիպված է եղել ելույթ ունենալ ոչ թե նախապես վարձակալած դահլիճում, այլ ուրիշ վայրում: Այդ ամենի համար նա մեղադրել է տեղի հայկակական լոբբիին, պնդելով, թե Ֆրանսիայի «հակաթուրքական լոբբին» լայնորեն տարածվել է նաև Բելգիայում: Նա նշել է, որ ինքըՖրանսիայում ժխտել է Հայոց Ցեղասպանությունը, ինչն էլ զայրացրել է «որոշ շրջանակների» և որոշել են իրենից վրեժ լուծել: «Հայերը ջանքեր չեն խնայել իմ հանդիպումը տապալելու համար»,- հայտարարել է նա:

No comments: