Tert.am. 21-5-2012- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ համար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ ԲՀԿ-ն խորհրդատվություններ է վարում՝ ապագա կոալիցիայի ձևավորման և պայմանների շուրջ: Այս մասին Հմայակ Հովհաննիսյանն ասաց Tert.am-ի հետ զրույցում` հավելելով. «Եթե կառավարության անդամները (ԲՀԿ-ական– Tert.am ) չեն հեռանում, մնում են իրենց պաշտոններին, չեք հասկանո՞ւմ …. և դրա մասին հայտարարվել է, որ քաղաքական սակարկություններ են ընթանում՝ ինչպես կկազմավորվի, ինչ պայմաններում»: Նշենք, որ շաբաթ օրն էլ Հմայակ Հովհաննիսյանը «Ռեգնում» գործակալության հետ զրույցում հայտնել էր, որ ԲՀԿ կազմով ապագա կոալիցիայում հարցը գործնականում կանխորոշված է, և այս պահին խոսքը մի քանի ավել նախարարարական պորտֆելների մասին է: Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը երկու օր առաջ նախկինի նման չբացառեց, որ ինքը ոչ մի պարագայում չի հրաժարվի պատգամավորական մանդատից և ավելին՝ հայտարարեց, որ իր ինքնաբացարկի դիմումը հնարավոր է մինչև մայիսի 24 –ը: Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանի» բոլոր ներկայացուցիչները խուսափում են հանդես գալ հնարավոր, հավանական կոալիցիայի մասին մեկնաբանություններով։ Արդեն սովորական երևույթ է, որ կուսակցության և կուսակցության առաջնորդի մամուլի խոսնակների հեռախոսները կամ անջատված են, կամ չեն պատասխանում: Նույնն է նաև ԲՀԿ առանցքային դեմքերից Արամ Սաֆարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի դեպքում (վերջինս Facebook-ում առաջարկել էր մի քանի օր ևս սպասել՝ այս հարցի պատասխանը ստանալու համար–Tert.am)։ Այսօր զանգերի չէր պատասխանում նաև ԲՀԿ համամասնական ցուցակի հինգերորդ համարը՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը:
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment