Sunday, May 20, 2012

«Մեծ ութնյակում» համաձայնեցվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումները

Tert.am. 9-5-2012- «Մեծ ութնյակի» (G8) երկրների ղեկավարները 38-րդ գագաթաժողովի շրջանակներում հինգշաբթի երեկոյան աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ, այդ թվում Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի խնդիրները, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: G8-ի երկրների ղեկավարները կարողացել են համաձայնեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումները, գործակալությանը տեղեկացրել է Աֆրիկայում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը՝ նշելով սակայն, որ Սիրիայի հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կան: Գագաթաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահի հանգստավայր Քեմպ-Դևիդում: Սպասվում է, որ երկօրյա քննարկման հիմնական նիստի կքննարկվեն տնտեսական, էներգետիկ և կլիմային առնչվող հարցեր։ «Մեծ ութնյակի» առաջնորդները նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնեն: Մասնավորապես, Ռուսաստանի նոր վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պետք է երկկողմ հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

No comments: