Tuesday, May 22, 2012

Թուրքիան ցանկանում է դառնալ տիեզերական սարքեր արտադրող երկրներից լավագույնը

Mardik.am. 21-5-2012- Թուրքիան պլանավորել է ավելացնել ուղեծրում գտնվող իր արբանյակների քանակը և ընդգրկվել տիեզերական սարքեր արտադրող երկրների թվում: Türksat ընկերությունը մտադիր է 2019 թվականի դրությամբ իր արբանյակների օգնությամբ «ծածկել» երկրագնդի 70 տոկոսը: Türksat-ի գլխավոր տնօրեն Օզքան Դալբայը հայտարարել է, որ դրա համար իրենք պետք է շահագործեն 5 ուղեծրային և 7 կապի արբանյակներ: Նա հավելել է, որ ներկայիս դրությամբ իրենց արբանյակների ծառայություններից օգտվում է 2 միլիարդ մարդ, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշը կհասցվի 6 միլիարդի: Դալբայի խոսքերով՝ 2014 թվականին Թուրքիան տիեզերք կգործուղի երկու նոր հեռուստահաղորդակցային արբանյակ՝ Türksat 4A-ն և Türksat 4B-ն, որոնց ազդանշանը կարող են ստանալ Աֆրիկայում: Ընկերությունը մտադիր է գնել նաև երկու հավելյալ ուղեծրային արբանյակների օգտագործման իրավունքը, որպեսզի հնարավոր լինի Հեռավոր Արևելքի, Հարավ-Արևելյան Ասիայի և մասամբ Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի տարածքների «ծածկելը»:

No comments: