HayNews.am. 5-6-2012- Ադրբեջանը ցանկանում է խոշոր ներդրումներ կատարել Թուրքիայի էներգետիկ ոլորտում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: SOCAR Turkiye-Energy-ի ղեկավար Քյանան Յավուզը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Թուրքիայում նախատեսում է մոտ 17 մլրդ դոլարի ներդրում կատարել մինչ 2018 թվականը: Նրա խոսքերով` այդ գումարից 9 մլրդ դոլարն ուղղված կլինի Petkim ընկերության զարգացմանը, իսկ 8 մլրդ դոլարը` Տրանսատլանտյան գազատարի կառուցմանը: Յավուզը նաև հավելել է, որ STAR նավթամշակման գործարանում աշխատանքների 20 տոկոսն ավարտվել են: Այստեղ նախատեսվում է կառուցել 1 մլրդ դոլարանոց արևային էներգիայի մշակման կայան, իսկ 300 մլն դոլար կհատկացվի նավահանգստի շինարարությանը:
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment