Tuesday, June 5, 2012

Լարիջանին Արևմուտքին մեղադրել է մոսկովյան հանդիպումից առաջ քաղաքական խաղեր իրականացնելու մեջ

1in.am. 5-6-2012- Իրանական Fars News լրավական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Իրանի վրա անպատեհ ճնշում գործադրելու փորձ է որակել Արևմուտքի այն հնչեղ հայտարարությունները, որ Մոսկվայում կայանալիք Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները հանդիսանում են ընդհանուր համաձայնության գալու վերջին հնարավորությունները, և որ հակառակ դեպքում կընդունվեն Իրանի հանդեպ ԱՄՆ-ի նախապատրաստած բանաձևերը: Դիմելով եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներին՝ Լարիջանին հայտարարել է. «Եթե դուք իսկապես ցանկանում եք Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ լուծում տալ Իրանի միջուկային ծրագրի հարցին, ապա ինչո՞ւ եք նախապես կանխորոշել այդ բանակցությունների արդյունքները: Մի կողմից՝ դուք երկխոսության կոչեր եք հնչեցնում, իսկ մյուս կողմից էլ՝ քաղաքական խաղեր եք իրականացնում: Ամեն դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ իսլամական Իրանում ոչ ոք տուրք չի տա ձեր այդօրինակ դիվանագիտական հնարքներին»: Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները Մոսկվայում տեղի են ունենալու հունիսի 18-19-ը:

No comments: