Monday, June 18, 2012

Թուրքերը հիմա էլ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից են դժգոհ

Tert.am. 18-6-2012- Ֆրանսիայում տեղի ունեցած Ազգային ժողովի ստորին պալատի ընտրության արդյունքներն արդեն մտահոգում են Թուրքիային: Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, ընտրության վերջնական արդյունքների համաձայն Վալերի Բուայեն, «ում պատճառով թուրք ֆրանսիական հարաբերություններում ճգնաժամ էր սկսվել» վերընտրվել է: Նա սատցել է ձայների 50.65 %-ը` առաջ անցնելով 49.35 % հավաքած սոցիալիստ մրցակից Քրիստոֆ Մասսից: Հիշեցնենք, որ հենց նա էր հեղինակել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը նախորդ գումարման խորհրդարանի երկու պալատների կողմից հաստատվելուց հետո չեղյալ համարվեց երկրի Սահմանադիր խորհրդի կողմից: Բուայեն նաև հայտարարել էր, որ շարունակելու է պայքարը` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: Թուրքերին նաև մտահոգում է այն փաստը, որ թուրք-ֆրանսիական բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Ֆիլիպ Մաուրերը պարտվել է ընտրություններում: Նրա փոխարեն ձայների 52.25 %-ով առաջ է ընտրվել է սոցիալիստ թեկնածուն: Ժան-Ֆիլիպ Մաուրերն այն փոքրաթիվ պատգամավորներից էր, ով դեմ էր քվեարկել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին և լուրջ ներդրում էր ունեցել Սահմանադիր խորհրդին դիմելու հարցում:

No comments: