Monday, June 4, 2012

ՄԷՄԳ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն հունիսի 8-ին

Tert.am. 4-6-2012- Միջուկային Էներգիայի Միջազգային Գործակալության ներկայացուցիչները բանակցային նոր փուլ կսկսեն Իրանի հետ` հույս ունենալով համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, գրում է The Jerusalem Post-ը: ՄԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում հունիսի 8-ին: Նա ևս մեկ անգամ կոչ է արել Թեհրանին` մասնագետներին Փարչին միջուկային կայան մուտքի թույլտվություն տրամադրել, որտեղ, ըստ ՄԷՄԳ-ի վարկածի` միջուկային զենք է ստեղծվում: Թեև մայիսի 23-ին Բաղդադում միջնորդ «վեցնյակ»-ի և Իրանի միջև տեղի ունեցած բանակցություններն էական արդյունք չէին տվել, այնուամենայնիվ 2 կողմերն էլ դրական էին գնահատել դրանք և համաձայնության եկել կրկին հանդիպել հունիսի 18-ին Մոսկվայում:

No comments: