Monday, June 4, 2012

Թուրքական դասագրքում Հայաստանն ու հարեւան երկրների մի մասն ընդգրկել են այդ երկրի կազմում

News.am. 4-6-2012- Ստամբուլի դպրոցականներին մուլտիմեդիա դասագրքեր են բաժանել, որտեղ Թուրքիայի քարտեզի մեջ են հայտնվել ամբողջ Հայաստանը, Իրաքի, Բուլղարիայի, հունական Կիպրոսի եւ Վրաստանի որոշ տարածքներ: Այդ մասին հայտնել է Milliyet թերթը: Խտասկավառակը, որը պարունակում է այդ քարտեզը, պատրաստվել է ազգային կրթական ծրագրի շրջանակներում, որ սկսել է կրթության նախարարությունը: Կրթության նախարարությունում եւ Ստամբուլի կրթության բաժնում հայտարարել են, թե «ապշած են կատարվածից»: Նրանք նաեւ ներողություն են խնդրել կատարվածի համար եւ հայտարարել, թե չգիտեն` որտեղից է այն: Ողջ պատասխանատվությունը պաշտոնյաները բարդել են Ստամբուլի կրթության բաժնի նախկին ղեկավար Աթա Օզերի վրա: Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ուսումնասիրում է տեղեկատվությունը:

No comments: