Tuesday, June 5, 2012

Իրանի 9-րդ գումարման Մեջլիսի նախագահ է ընտրվել Ալի Լարիջանին

Panorama.am. 5-6-2012- Իրանի 9-րդ գումարման Մեջլիսի նախագահ է ընտրվել Ալի Լարիջանին : Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: Համաձայն տեղեկատվության Մեջլիսի նախագահության համար հիմնական պայքարն ընթացել է Մեջլիսի ներկա և նախկին նախագահներ Ալի Լարիջանիի և Ղոլամ Ալի Հադդադ Ադելի միջև: Քվերարկության ընթացքում Ալի Լարիջանին ստացել է 177, իսկ Հադդադ Ադելը՝ 89 քվե: Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 28-ին կայացած քվեարկության ժամանակ Ալի Լարիջանին ընտրվել էր Մեջլիսի ժամանակավոր նախագահ: Համաձայն ԻԻՀ Մեջլիսի ներքին կանոնակարգի՝ Մեջլիսի նախագահն ու նախագահության անդամները սկզբում ընտրվում են ժամանակավոր: Երդմնակալության արարողությունից, ինչպես նաև պատգամավորների երկու երրորդի վստահությունը ստանալուց հետո, նոր անցկացվում են Մեջլիսի մշտական նախագահության ընտրություններ: Բացի այդ՝ Իրանի Մեջլիսն ամեն տարի մեջլիսի նախագահության ընտրություններ է անցկացնում:

No comments: