Monday, June 4, 2012

Լավրովը և Էշթոնը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը և Սիրիայի իրադրությունը

1in.am. 3-6-2012- ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Քեթրին Էշթոնը քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը և իրադրությունը Սիրիայում: Ինչպես կիրակի օրը հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը, հանդիպումը կայացել է Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի նախաշեմին: «Կողմերը քննարկել են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր` շեշտը դնելով իրանական միջուկային ծրագրի և Սիրիայի իրադրության վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ:

No comments: