Tert.am. 4-6-2012- Թեհրանի դեմ պատժամիջոցները և ոչ մի ոլորտում սպասված արդյունավետությունը չեն ունեցել, դրանք միայն խորացրել են իրանցիների ատելությունը Արևմուտքի հանդեպ. հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին՝ հանդես գալով պետական հեռուստատեսության եթերում: «Իրանի թշնամիները վախենում են ոչ թե միջուկային Իրանից, այլ իսլամական Իրանից». ընգծել է Խամենեին: Նա ասել է, նաև, թե Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի, և Արևմուտքը դա գիտի, սակայն ցանկանում է Իրանի միջուկային ծրագիրն օգտագործել սեփական խնդիրները քողարկելու համար, այդ թվում՝ տնտեսական ճգնաժամը և հասարակական հուզումները: «ԱՄՆ-ն ճգնաժամի մեջ է, և միջազգային հանրությունը, այդ թվում՝ եվրոպական ժողովուրդները, ատում են ամերիկացիներին: Մենք ականատեսն ենք արաբական երկրներում և ԵՄ-ում ռեժիմների տապալման, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն էին», - ընդգծել է այաթոլա Խամենեին: Իսրայելի առնչությամբ Խամենեին ասել է, որ եթե համարձակվի հարվածի Իրանին, ապա այդ պետության վրա «ամպրոպանման» պատասխան կտեղա: Խամենեին ելույթ է ունեցել իր նախորդի՝ այաթոլա Ռուհոլլա Խամեյնիի մահվան 23-րդ տարելիցի կապակցությամբ:
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment