Monday, June 4, 2012

Այսօր ԱԷՄԳ-ի Ղեկավար խորհուրդը Վիեննայում վերստին քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի հարցը

Այսօր ԱԷՄԳ-ի Ղեկավար խորհուրդը Վիեննայում վերստին քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի հարցը: Ակնկալվում է, որ հատուկ ուշադրություն է հատկացվելու խնդրի տեխնիկական ասպեկտներին և փուլային կարգավորման նկատմամբ կառուցողական մոտեցումների փնտրտուքին: Պլանավորված չեն ԱԷՄԳ-ի Ղեկավար խորհրդի կողմից կտրուկ քայլեր՝ հնարավոր բանաձևերի տեսքով: Դրա պատճառներից մեկն այն է, որ Իրանի վերաբերյալ ընդունվել են բազմաթիվ բանաձևեր, և նոր բանաձևերի ընդունման կարիք չկա: Բացի դրանից՝ Թեհրանի հետ երկխոսության տոնի ամեն տիպի խստացումը բացասաբար կանդրադառնա Իրանի ու «Վեցյակի» միջև տարվող բանակցային գործընթացի վրա, որի հերթական փուլն անցկացվելու է հունիսի 18-19-ը Մոսկվայում:

No comments: