Tert.am. 4-6-2012- Իրանի Պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտնել է, որ ավարտին են մոտենում տիեզերական սարքերի արձակման նոր կայանի վերազինման աշխատանքները, որը կկրի Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլա Մուսավի Խոմեյնիի անունը, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Վահիդիի խոսքերով` կայանի վերազինման աշխատանքներն այս պահի դրությամբ կատարված են 80%-ով: Նախատեսվում է, որ առաջիկայում այս կայանից կարձակվեն իրանական արտադրության արբանյակներ, ինչպես նաև կոմերցիան տիեզերական սարքեր: Այդուհանդերձ, ՊՆ նախարարը չի հստակեցրել, թե որտեղ է կառուցվել նոր կայանը: Մինչ օրս Իրանն իր հրթիռներն ու արբանյակները տիեզերք էր արձակում Սեմնան նահանգում տեղակայված կայանից: Նշվում է, որ առաջինը տիեզերք կարձակվի «Տոլու» արբանյակը: Այս տարվա երկրորդ կեսին Իրանը տիեզերք մակակա ցեղատեսակի կապիկ կուղարկի: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Իրանի նախագահ Մահմուդ Ամհմադինեժադը Ազգային Տիեզերական գործակալության առաջ խնդիր էր դրել, որ այս տասնամյակի վերջին Իրանը պետք է մարդ ուղարկի տիեզերք:
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment