Monday, June 4, 2012

Իլհամ Ալիևն ԻՀԿ-ի թուրք ղեկավարի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդիրը

1in.am. 4-6-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար, թուրք Էքմելեդդին Իհսանօղլուին: Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Իհսանօղլուն հայտարարել է, որ ԻՀԿ-ն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորմանը՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը փոփոխության չի ենթարկվի նաև հետագայում: Կողմերը նաև գոհունակություն են հայտնել Ադրբեջանի ու ԻՀԿ-ի միջև հարաբերությունների մակարդակից և քննարկել են դրանց հեռանկարները:

No comments: