Monday, June 18, 2012

Էրդողանը Պուտինի ու Օբամայի հետ քննարկելու է տարածաշրջանի հարցերը

1in.am. 18-6-2012- Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ մոտ 10 երկկողմանի հանդիպում է անցկացնելու հունիսի 18-19-ին Մեքսիկայում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակներում: Հունիսի 18-ին Էրդողանը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմանի հարաբերություններին, տարածաշրջանում առկա իրավիճակին և մասնավորապես Սիրիային առնչվող հարցեր: Իսկ հունիսի 19-ին պլանավորված է Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ քննարկելու համար Իրանի միջուկային ծրագրի հարցը: Մեքսիկական այցի շրջանակներում Էրդողանին ուղեկցելու են արտգործնախարարն ու ֆինանսների նախարարը:

No comments: