News.am. 18-6-2012- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնության տապալումից հետո Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazeteport կայքը: Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհրդի կազմում 2003-ին ստեղծված Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի պարտականությունն էր՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության եւ հասարակության կառուցվածքի եւ պատմության վերաբերյալ գիտական տեսանկյունից ուսումնասիրություններ իրականացնել եւ ներկայացնել հասարակությանը: Կոմիտեի կազմի մեջ են եղել Բարձրագույն ոսումնական խորհրդի 2 անդամ, հայկական եւ Կովկասյան հետազոտությունների հետ կապված 7 գիտնական եւ պետական ու ոչ պետական կառույցներում աշխատող 5 փորձագետ: Monday, June 18, 2012
Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն
News.am. 18-6-2012- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնության տապալումից հետո Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazeteport կայքը: Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհրդի կազմում 2003-ին ստեղծված Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի պարտականությունն էր՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության եւ հասարակության կառուցվածքի եւ պատմության վերաբերյալ գիտական տեսանկյունից ուսումնասիրություններ իրականացնել եւ ներկայացնել հասարակությանը: Կոմիտեի կազմի մեջ են եղել Բարձրագույն ոսումնական խորհրդի 2 անդամ, հայկական եւ Կովկասյան հետազոտությունների հետ կապված 7 գիտնական եւ պետական ու ոչ պետական կառույցներում աշխատող 5 փորձագետ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment