Panorama.am. 18-6-2012- Թուրքական «Hurriyet» օրաթերթի սյունակագիր Թահա Աքյոլն անդրադարձել է 2014- ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների թեմային: Նրա դիտարկմամբ` 2014-ին Թուրքիայի ներիշխանական կյանքում կզարգանա հետևյալ սցենարը. ներկայիս վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառաջադրվի նախագահի թեկնածու և կընտրվի, իսկ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը կնշանակվի ու կպաշտոնավարի որպես վարչապետ: Հիշեցնենք, որ 2011-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը նախկին 7-ի փոխարեն սահմանվեց 5 տարի` երկու անգամ ընտրվելու իրավունքով: Մինչև այդ գործող համակարգի համաձայն` Թուրքիայի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից: Արդեն 2014 թվականից Թուրքիան կլինի նախագահական հանրապետություն, և երկրի ղեկավարը կընտրվի հանրաքվեի միջոցով:
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment