Tert.am. 4-6-2012- Հայաստանում գտնվող Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպին, որի հետևանքով հայկական կողմը 3 զոհ և 6 վիրավոր է ունեցել, դատապարտեց՝ նշելով, որ դատապարտում է անիմաստ մահերը: «Այսօր տխրությամբ եմ լսել միջադեպի մասին, ուժը չի կարող որևէ հարց լուծել այս հակամարտությունում: Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, քանի որ այս հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- ասաց է Հիլարի Քլինթոնը: Վերջինս նշեց, որ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հարցը կարգավորվի: «ԱՄՆ-ն համոզված է, որ լուծումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա: Մենք կշարունակենք մեր ջանքերը այս ուղղությամբ»,- նշեց Հիլարի Քլինթոնը: Մամուլի ասուլիսին ներկա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին խստորեն դատապարտեց տեղի ունեցած միջադեպը: «Իրենք փորձում են տեղափոխել լարվածությունը, սրել իրավիճակը սահմանին, որը վտանգում է նաև տարածաշրջանային կայունությունը» ,- ասաց Է. Նալբանդյանը: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որի ժամանումից մի քանի ժամ առաջ հայ-ադրբեջանական սահմանին` Չինարի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասի ուղղությամբ ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններ է իրականացրել, որի արդյունքում հայկական կողմը կրել է 3 զոհ և 6 վիրավոր:
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment