Saturday, June 2, 2012

Ջոնաթան Քեյ. Ժամանակն է նորովի նայել Հայոց ցեղասպանության խնդրին

News.am. 2-6-2012- NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է կանադական «National Post»-ում հրապարակված Ջոնաթան Քեյի հոդվածը: Այս շաբաթ թուրքական դատարանը հաստատեց իսրայլեցի չորս նախկին զինվորականների նկատմամբ քրեական մեղադրանքը` 2010-ին Գազայի հատվածում իսրայելական արգելքը ճեղքած ինը թուրք ակտիվիստների սպանության մեջ ենթադրյալ դերի համար: Մեղադրական եզրակցությամբ յուրաքանչուր իսրեյելցու համար ցմահ բանտարկություն է պահանջվում: Որպես թվաբանական փորձ` պատկերացրեք, որ իսրայելցի զինվորականները հիրավի հրեշային ինչ-որ բան էին կատարել, որը համադրելի է Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերի նկատմամբ կոտորածի հետ: Քանի՞ ցմահ ազատազրկում դուք կտայիք միլիոնից ավելի անմեղ մարդկանց սպանության համար: Մի քանի ամիս առաջ իմ փոտում հայտնվեց Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի «Մարդկության նկատմամբ երիտթուրքերի հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունն ու էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը: Մինչեւ հիմա Աքչամի աշխատանքները տաբու են Թուրքիայում: Սակայն հաշվի առնելով «Ազատության տորմիղի» հետ կապված վերջին մեղադրանքները, թվում է, թուրքերն անցյալի հանցագործությունների համար դատվելու նկրտումներ են ցուցաբերում: Այնպես որ, իսկական ժամանակն է հիշելու Աքչամի գրքից որոշ փաստեր: Գրքում առաջին թեման վերաբերում է 20-րդ դարի սկզբին Անատոլիայի բնակչությանը ըստ կրոնի եւ էթնիկ պատկանելության տեսակավորելուն: Քրիստոնյաներ` հայերն ու հույները առանձնացվել էին հատուկ հսկողության համար: Գրեթե մեկ դար անց Թուրքիայի պաշտոնական դիրքրոշումն այն է, թե հայերը «տեղահանվել են» այն փուլում, երբ կասկածվել են, որ ռուսական զորքերի համար կարող են «հինգերորդ շարասյուն» ծառայել: Հինգ տարի առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր պաշտոնյաներին խնդրել էր Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար օգտագործել «1915թ. իրադարձություններ» բառակապակցությունը, դա նույնն է, ինչ Հոլոքոստի դեպքում «1940-ականների սկզբին կատարվածներ» ասելը: Եթե Թուրքիան իրեն թույլ տա Իսրայելին կամ որեւէ այլ մեկի դասեր տալ այդ թեմայով, ապա նա պետք է սկսի բացահայտ ընդունել այն սարսափները, որոնք հենց իրենք են իարկանացրել հայերի եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ:

No comments: