Saturday, June 2, 2012

«Ժողովուրդ». Գնալով ավելանում է Հայաստանի արտաքին պարտքը

Գնալով ավելանում է Հայաստանի արտաքին պարտքը: Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների` այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 633 մլն 905 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ 2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ արտաքին պարտքը եղել է 3 մլրդ 568 մլն 197 հազար դոլար: Այլ կերպ ասած` իշխանություններն ամիս առ ամիս ավելացնում են արտաքին պարտքը` հսկայական բեռ թողնելով ոչ միայն այս, այլև գալիք սերնդի ուսերին: Ընդ որում որպես պետական պարտք վերցված վարկերի մեծ մասը, ըստ էության, «լվացվում» է ու հայտնվում Սերժ Աարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու այլոց տրամադրության տակ: Ահա թե ինչու է Սերժ Աարգսյանն այդպես շահագրգռված վարչապետի պաշտոնում կրկին Տիգրան Սարգսյանին տեսնելու համար. անկախ կառավարության ձախողումներից, աղքատության թվի աճից'`այս մարդը երկրաչափական պրոգրեսիայով հարստացնում է իրենց գրպանները:

No comments: