Saturday, June 2, 2012

Էրդողանը շահել է Օսման Բայդեմիրի դեմ ներկայացրած դատական հայցը

1in.am. 2-6-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շահել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի դեմ ներկայացրած դատական հայցը: Հայցի ներկայացման պատճառն այն էր, որ Բայդեմիրը վիրավորական խոսքեր էր հնչեցրել Էրդողանի հասցեին: Հայցում Էրդողանը Բայդեմիրից դրա համար պահանջում էր 50,000 լիրա (27,000 դոլար), սակայն դատարանը վճռել է, որ Բայդեմիրն Էրդողանին պետք է վճարի 30,000 լիրա (ավելի քան 16,000 դոլար):

No comments: