News.am. 18-6-2012- Խորհրդարանը որոշում է ընդունել նախկին նախագահների կարգավիճակի, այդ թվում նաեւ Այազ Մութալիբովի Ադրբեջան վերադառնալու մասին: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նման հստակեցմամբ է հանդես եկել երկրի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսոբովը: Վերջինս վստահեցրել է, որ Այազ Մութալիբովի հետ կապված օրենքին համապատասխան որոշում կընդունվի: Հիշեցնենք, որ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Նա հետապնդվում է մի քանի հոդվածներով: Մութալիբովն ավելի քան 20 տարի ապրում է Մոսկվայում` ներգաղթյալի կարգավիճակում: Ալիեւյան կլանն ուժեղացրել է նրա հետապնդումը 2000-ականների սկզբին, երբ առաջին նախագահը փորձել էր վերադառնալ ակտիվ քաղաքականություն` դառնալով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ: Միայն այժմ, երբ Խորհրդային Ադրբեջանի վերջին ղեկավարը, որն ինքնաբերաբար դարձել էր անկախ Ադրբեջանի առաջին նախագահ, դարձել է 74 տարեկան եւ ալիեւյան կլանի համար քաղաքական որեւէ վտանգ չի ներկայացնում, իշխանություններն սկսել են վերջինիս հայրենիք վերադառնալու հնարավորությանը դիմել:
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment