Panorama.am. 18-6-2012- Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը հնարավոր է քննարկել միայն այն բանից հետո, եթե Իրանը ձեռնարկի հստակ գործողություններ միջազգային միջնորդների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշտոնի ներկայացուցիչ Մայքլ Մանը: Պատասխանելով իրանցի լրագրողի հարցին, թե արդյոք Բրյուսելը պատրաստ է առաջինը դադարեցնել պատժամիջոցների գործողությունը, Մանն ասել է. «Մենք նախ` ուզում ենք ընդառաջ քայլեր տեսնել»: Պատասխանելով, թե ինչ հարցեր են քննարկվելու այսօր Մոսկվայում միջազգային միջնորդների մասնակցությամբ կայանալիք հանդիպմանը, ԵՄ ներկայացուցիչն ասել է. «Դրանք հրապարակային առաջարկներ չեն, և, ցավոք, մամուլն արդեն տարածել է դրանք»: Առաջարկություններից հիմնականը, ըստ Մանի, ուրանի մինչև 20% հարստացման աշխատանքների դադարեցման մասին պայմանավորվածությունը կլինի: Monday, June 18, 2012
ԵՄ-ն պատրաստ է վերացնել պատժամիջոցները Իրանի կողմից որոշակի քայլերի դեպքում
Panorama.am. 18-6-2012- Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը հնարավոր է քննարկել միայն այն բանից հետո, եթե Իրանը ձեռնարկի հստակ գործողություններ միջազգային միջնորդների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշտոնի ներկայացուցիչ Մայքլ Մանը: Պատասխանելով իրանցի լրագրողի հարցին, թե արդյոք Բրյուսելը պատրաստ է առաջինը դադարեցնել պատժամիջոցների գործողությունը, Մանն ասել է. «Մենք նախ` ուզում ենք ընդառաջ քայլեր տեսնել»: Պատասխանելով, թե ինչ հարցեր են քննարկվելու այսօր Մոսկվայում միջազգային միջնորդների մասնակցությամբ կայանալիք հանդիպմանը, ԵՄ ներկայացուցիչն ասել է. «Դրանք հրապարակային առաջարկներ չեն, և, ցավոք, մամուլն արդեն տարածել է դրանք»: Առաջարկություններից հիմնականը, ըստ Մանի, ուրանի մինչև 20% հարստացման աշխատանքների դադարեցման մասին պայմանավորվածությունը կլինի:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment