HayNews.am. 19-6-2012- «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածագիր Յուրի Ռոքսը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Փարիզում կայացած ԱԳ նախարարների հանդիպմանը: Հեղինակը իր «Երևանի և Բաքվի փարիզյան գաղտնիքները» հոդվածում գրում է, որ Հայաստանը և Ադրբեջանը երկուշաբթի օրը լուրեր էին սպասում Փարիզից, որտեղ Մինսկի խմբի նախագահների նախաձեռնությամբ հավաքվել էին հակամարտող կողմերի ԱԳ նախարարները և համանախագահները: «Մամեդյարով-Նալբանդյան հանդիպմանը ավելի մեծ հետաքրքրություն տվեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը այն մասին, որ Փարիզի հանդիպման ընթացքում Արցախյան հակամարտության կարգավորման համար կողմերին նոր մոտեցումներ կառաջարկվեն»,- նշում է հեղինակը: Ռոքսը նշում է, որ Քլինթոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում «նոր մոտեցումների» մասին խոսքերից կարելի էր հասկանալ, որ դրանք վերջ կդնեն կողմերի միջև հակամարտությանը: «Սակայն տարածաշրջանում լարվածությունը չթուլացրեց անգամ ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի այցը»,- նշվում է հոդվածում: Հեղինակը գրում է, որ «Քլինթոնը, ով սովոր է, որ աշխարհի ցանկացած կետում լսում են իր ցանկացած խոսքը, գալով Հարավային Կովկաս, ընկավ թակարդը: Կողմերը ինչպես որ կրակում էին միմյանց ուղղությամբ, այդպես էլ շարունակեցին կրակելը, իսկ նրա գալու հետ մեկտեղ, սկսեցին նաև իրար դեմ մեղադրանքներ ներկայացնել: Որպեսզի ինչ որ կերպ փրկի իր դեմքը, նման իրավիճակում խորհրդանշական հայտարարություն էր պետք: Եվ Քլինթոնը դա արեց»,- նշում է Ռոքսը: Վերջում հոդվածագիրը նշում է, որ մյուսը պետք է ուշադրություն դարձնել Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում անցկացված համաժողովին, որտեղ հնչեց հակամարտության կարգավորման հարցում երրորդ ուժի միջամտության անհրաժեշտության մասին: Երրորդ ուժի անվան տակ պետք չէ հասկանալ ԱՄՆ-ն, քանի որ դա ընդհանրապես ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ էլ նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: «Մի խոքսով տարածաշրջան յուրաքանչյուր երրորդ ուժի մուտքը առանց բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների համաձայնության աղետալի հետևանքներ կունենա: Այդ իսկ պատճառով մնում է միայն բանակցություններ վարելը, անգամ, եթե դրանք մեծ հաշվով անարդյունավետ են: Իսկ եթե Փարիզում ԱԳ նախարարների հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թեկուզ մի փոքր նվազի, այն կարելի է համարել շատ արդյունավետ»,- եզրափակում է հոդվածագիրը:
Wednesday, June 20, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment