«Լրագիր» 19-6-2012- Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը հայտարարություն է տարածել կապված հունիսի 18-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հետ, որում մասնավորապես նշվում է, որ կազմակերպությունը կիսում է երեկ Լոս Կաբոսում /Մեքսիկա/ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հիասթափությունն ու առաջարկությունները: Կազմակերպությունը հատկապես ցավում է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել վստահության ամրապնդման առանցաքային միջոցառումների իրագործումը, ինչպիսիք են սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները, դիպուկահարների դուրսբերումը եւ մարդկային շփումների խթանումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դանդաղ տեմպերը վտանգներ է առաջացնում տարածաշրջանի եւ Եվրոպայի համար, ասված է հայտարարության մեջ: Ըստ Հայաստանի Եվրոպացի բարեկամների, լարվածությունը վաղուց արդեն անցել է փոքր միջադեպերից՝ վերածվելով հրետանային ռմբակոծության եւ սահմանի մյուս կողմը ներթափանցման: Վստահության ամրապնդման համար ոչ մի հեռանկար չի մնացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի անցյալ շաբաթվա եւ երեկվա հայտարարություններից հետո, որոնցով նա մերժել է կատարել ԵԱՀԿ կոչերը՝ դուրս բերել դիպուկահարներին եւ ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Հայաստանի Եվրոպացի բարեկամները կոչ է անում ԵՄ-ին եւ այլ միջազգային դերակատարներին վերջ տալ իրենց՝ «երկու կողմերին ուղղված կոչերը» եւ ավելի կոնկրետ նշել ինչպիսին են սպասելիքները կողմերից յուրաքանչյուրից, հակառակ դեպքում խնդիրների աղբյուրը քաջալերվում է շարունակելու իր վտանգավոր վարքագիծը: Wednesday, June 20, 2012
Ղարաբաղի հակամարտության լուծման դանդաղ ընթացքը ռիսկեր է առաջացնում տարածաշրջանի եւ Եվրոպայի համար
«Լրագիր» 19-6-2012- Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը հայտարարություն է տարածել կապված հունիսի 18-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հետ, որում մասնավորապես նշվում է, որ կազմակերպությունը կիսում է երեկ Լոս Կաբոսում /Մեքսիկա/ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հիասթափությունն ու առաջարկությունները: Կազմակերպությունը հատկապես ցավում է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել վստահության ամրապնդման առանցաքային միջոցառումների իրագործումը, ինչպիսիք են սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները, դիպուկահարների դուրսբերումը եւ մարդկային շփումների խթանումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դանդաղ տեմպերը վտանգներ է առաջացնում տարածաշրջանի եւ Եվրոպայի համար, ասված է հայտարարության մեջ: Ըստ Հայաստանի Եվրոպացի բարեկամների, լարվածությունը վաղուց արդեն անցել է փոքր միջադեպերից՝ վերածվելով հրետանային ռմբակոծության եւ սահմանի մյուս կողմը ներթափանցման: Վստահության ամրապնդման համար ոչ մի հեռանկար չի մնացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի անցյալ շաբաթվա եւ երեկվա հայտարարություններից հետո, որոնցով նա մերժել է կատարել ԵԱՀԿ կոչերը՝ դուրս բերել դիպուկահարներին եւ ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Հայաստանի Եվրոպացի բարեկամները կոչ է անում ԵՄ-ին եւ այլ միջազգային դերակատարներին վերջ տալ իրենց՝ «երկու կողմերին ուղղված կոչերը» եւ ավելի կոնկրետ նշել ինչպիսին են սպասելիքները կողմերից յուրաքանչյուրից, հակառակ դեպքում խնդիրների աղբյուրը քաջալերվում է շարունակելու իր վտանգավոր վարքագիծը:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment