ՀՅԴ-ն արդեն 23-24 տարի է լեգալ գործունեություն է իրականացնում նախկին ԽՍՀՄ տարածքում: Այդ ընթացքում Դաշնակցությունը Հայաստանում եւ նախկին Միության հարեւան պետություններում բավական ավանդական դիրքեր է ձեռք բերել: Այն չի կարողացել Հայաստանում որոշիչ դիրքեր զբաղեցնել, քանի որ ի սկզբանե ազգային-ազատագրական կազմակերպության քաղաքականություն էր վարում, իսկ բռնաճնշումների ավարտից հետո գերադասել է խորհրդարանական կուսակցության իմիջ ձեռք բերել, որոնք Հայաստանում շատ են եւ համեմատաբար խաղաղ ժամանակների եւ հայ հասարակությունում մանր բուրժուական արժեքների ու առաջնահերթությունների ուժեղացման պայմաններում Դաշնակցությանը ստագնացիայի եւ ճգնաժամային իրավիճակի մեջ են գցել: Տվյալ պայմաններում անհրաժեշտ էր նոր մոտեցումներ ընտրել եւ առավել բովանդակալից արտաքին քաղաքականություն իրականացնել, սակայն կուսակցության առաջնորդները ընտրել են մեկ այլ ավնադական կուսակցությանը՝ «Ռամկավար Ազատականին» բնորոշ ճանապարհ եւ սկզբունքներ, այսինքն, ցանկացած դեպքում ու հանգամանքում համագործակցել իշխանությունների հետ: Կուսակցության լայն շերտերը շփոթվածության մեջ են հայտնվել եւ բավական երկար ժամանակ վստահում էին իրենց առաջնորդներին, ովքեր, ցավոք, չեն առանձնացել կրթվածության մակարդակով եւ ցույց են տվել քաղաքականություն վարելու իրական շահագրգռվածության բացակայությունը: Արդյունքում, կուսակցությունում տեղի է ունեցել իշխանության ուզուրպացիա, եւ առաջնորդները փորձել են իրենց բոլոր խնդիրները լուծել իշխանության հետ համաձայնությունների ու հարմարվողականության ճանապարհով: Սովորական պրատկիկա է դարձել նախընտրական արշավին հարուստ անձանց ներգրավումը: Կարծիք կա, որ կուսակցությունն ընտրությունների ժամանակ ամոթալի հնարքներ է կիրառել, ինչը հանգեցրել է վերջնական աբսուրդի: Այս սարսափելի մանրբուրժուական ճահճում խեղդվել է հենց ազգային-ազատագրական կազմակերպության բուն գաղափարն ու խնդիրը: Ժողովրդավարության այս բոլոր խաղերը լավ ու նույնիսկ հետաքրքիր են, եթե հիմնական նպատակ է հետապնդվում: Կուսակցության առաջնորդներից Վահան Հովհաննիսյանը, որի հետ ժամանակին մեծ հույսեր էին կապվում որպես քաղաքային տիպի բավականաչափ կրթված մարդ, փորձում է մեղադրել նրանց, ովքեր կուսակցության անդամներին նախազգուշացնում են անխուսափելի աղետի մասին՝ լռության մատնելով իր անձնական դերը հարմարվելու տակտիկայում, լռութան մատնելով խնդիրները եւ իր ընկերներին չտեղեկացնելով վարվող անիմաստ ու ամոթալի քաղաքականության մասին: Նա գրում է թշնամական ուժերի կողմից կուսակցության վարկաբեկման ավանդական մեթոդների ու պառակտման, ինչպես նաեւ այն մասին, որ շատ կուսակցություններ ստեղծվել են Դաշնակցությանը դիմակայելու արդյունքում: Այո, սակայն այժմ ո՞վ է դրանով զբաղվում: Այժմ ու՞մ է պետք զբաղվել այդ կուսակցությամբ, որպես գործընկեր կամ հակառակորդ: Նմանները չկան: Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ես վաղուց եմ գրում «Իգոր Մուրադյան» կեղծանունով, ինչն իհարկե զավեշտալի է: Սակայն նա երբեք չի իմանա, թե ես ինչ կեղծանուններով եմ հրապարակվում: Իսկ թե ինչ մականուններով են անվանում կուսակցության առաջնորդներին ՀՅԴ շարքային անդամները, ես կարող եմ ասել: Թերեւս, Դաշնակցության առաջնորդներից ոչ ոքի մտքով չի անցել, որ վերջին 2 տասնամյակներին կուսակցությունից հեռու բազմաթիվ մարդիկ զբաղվել են խնդիրներով, որոնք պետք է հենց կուսակցությունն իրագործեր: Եկել է ժամանակը, երբ «ներկուսակցական քննարկումն» արդեն ավարտվել է: Կուսակցության անդամների մեծամասնությունը հասկանում են բոլոր խնդիրները եւ ներկայիս վիճակի պատճառները: Եկել է քննարկումներից գործողությունների ծրագրի մշակմանն անցնելու ժամանակը, եւ տարօրինակ ու անթույլատրելի չէ, երբ աջակցություն է ցուցաբերվում կուսակցության որոշակի քաղաքական շրջանակների: Ներկայում Հայաստանում դաշնակցական կազմակերպության խնդիրներից մեկն է երկրի սահմաններից դուրս գործընկերների ընտրությունը, նախեւառաջ, արեւմտյան ուղղությամբ: Բազմաթիվ տարիների ընթացքում այլ պետությունների հետ կապերի առթիվ կասկածների ու մեղադրանքների հետեւանքով բարդույթավորվելով, կուսակցությունը որոշումներ չի կայացրել առանձին պետությունների հետ հարաբերություններ ծավալելու նախաձեռնության հարցում՝ դրանով իսկ խնդիրը զիջելով հայտնի չէ, թե ինչ խմբավորումների: Տարբեր փուլերում Դաշնակցությունը որոնումների մեջ էր եւ որոշակի հաջողություններ է ունեցել արտաքին քաղաքական գործունեությունում: Սակայն այժմ Դաշնակցությունը չի կարող առավել ընդունելի ու առաջնահերթ գործընկեր ունենալ, քան ԱՄՆ-ն: Հենց ԱՄՆ-ն է ամենաշատ շահագրգռված «բեւեռը» շատ տարածաշրջաններում պետական սահմանների վերանայման հարցում, համենայն դեպս, չի բացառում դա իր ռազմավարությունում: Սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականության կարեւորագույն նշանակությունը Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան զսպելու ռազմավարությունն է: Ո՞վ կարող է Դաշնակցության համար առավել կարեւոր գործընկեր լինել: Ամերիկացիները Հայաստանում այդպես էլ քիչ թե շատ ընդունելի գործընկեր չեն գտել, քանի որ հին գործընկերները վերջնականապես վարկաբեկված են, իսկ նորերը դեռեւս անհրաժեշտ դիրքեր ձեռք չեն բերել: Հնարավոր է, հենց արտաքին քաղաքականությունը դառնա Դաշնակցության գործունեության լոկոմոտիվը: Մոդեռնի քաղաքական կուսակցություններն արդեն անցյալում են, եկել է պոստմոդեռնի կուսակցությունների ժամանակը: Տղերք, դժվարություններ եղել են ու շատ կան: Գլխավորն այն է, որ արդեն ճեղքման մեջ ենք, եւ դա շատ կարեւոր է: Իգոր Մուրադյան
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment