Mardik.am. 24-6-2012- Վերջին տարիների ընթացքում վրացական անձնագրեր են հանձնվել Աջարիայում բնակվող մոտ 25 հազար թուրքերի: Թբիլիսիում արդեն սկսել են մտահոգվել, որ շուտով թուրքերը Աջարիայում կարող են մեծամասնություն կազմել և անջատվել Վրաստանից` «կոսովյան տարբերակով»: Թուրքերի ազդեցությունը չափազանց մեծ է Աջարիայում: Նրանք այնտեղ կառուցում են ամեն ինչ, սկսած հյուրանոցներից վերջացրած հասարակաց տներով: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան հայտարարել է, որ վրացական իշխանությունները Աջարիայում ապրող 25 հազար թուրքի քաղաքացիություն են շնորհել: «Այդ արմատական ուժերը կարող են ընտրությունների միջոցով իշխանության գալ Թուրքիայում, որից հետո կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Աբխազիայում և Հարավային Օսիայում»,- ասել է նա: «Դա ներկա իշխանությունների կողմից արվել է գիտակցաբար, քանի որ այդ 25 հազար թուրքը, վրացական օրենքների համաձայն, իրավունք ունեն մասնակցել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- ասել է Բագատուրիան: Ըստ նրա, այդ 25 հազար թուրքը, ի նշան երախտագիտության, քվեարկելու են իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին: Պատգամավորը հիշեցրել է, որ թուրքական արմատական ուժերը սկսել են հայտարարել, որ Աջարիան թուրքական տարածք է, որ 100 տարի առաջ օկուպացվել է Վրաստանի կողմից:
Sunday, June 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment