Tert.am. 4-6-2012-ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար: Նա նշեց, որ լրացել է Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, և կարելի է հայացքները հետ ուղղել` տեսնելու անցած ճանապարհը և առաջ նայել` ապագան տեսնելու համար: ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են Կոսովո և Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների հետ կապված հարցերը, իսկ հայ-թուրքական խնդրին անդրադառնալով՝ Հիլարի Քլինթոնն ասաց. «Մենք աջակցում ենք առանց նախապայմանների հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ես ուրախ եմ, որ ժողովուրդների մեջ քննարկումներ կան հարցի հետ կապված»: Հիլարի Քնլինթոնը ավելացեց նաև, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է ունենան բաց սահմաններ: Էդվարդ Նալբանդյանին ուղղված հարցին, թե արդյոք գաղտնի քննարկումներ չեն ընթանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ, Է.Նալբանդյանն ասաց. «Բանակցություններ չկան, չեն էլ կարող լինել»: Է. Նալբանդյանը նշեց նաև, որ բանակցությունների փուլն ավարտված է, քանի որ Թուրքիան չի ցանկանում դրանք ստորագրել առանց նախապայմանների:
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment