Tuesday, June 5, 2012

Ադրբեջանի իշխանությունը պառակտվել է

Panorama.am- 4-6-2012- Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված իշխանության մեջ երկպառակտություն է ստեղծվել: Խոսքն Արևմուտքի կողմից Ադրբեջանի իշխանությունից բարեփոխումներ պահանջելու, իսկ հակառակ կողմից` դրան հիստերիկ պատասխան տալու մասին է: «Ազադլիգ»-ի տեղեկություններով` իշխանության մեջ մի խումբ դեմ է, որպեսզի մարտահրավեր նետվի Արևմուտքին և բարեփոխումների պահանջով ընտրվի շանտաժի, վիրավորանքի ճանապարհը: Այս խումբը գտնում է, որ որոշակի բարեփոխումների գնալն ավելի լավ կլիներ: Նրանց կարծիքով` նման դեպքում նվազագույնը հնարավոր կլինի ապահովագրվել պատժամիջոցներից: Այդ խմբի մեջ հիմնականում մտնում են Եվրոպայում բիզնես ունեցող, փողերը եվրոպական բանկերում ներդրած, երեխաներին եվրոպական երկրներում կրթության տված չինովնիկ-օլիգարխները: Դիմակայության արդյունքում ամենամեծ հարվածը կարող է հենց նրանց դիպչել: Ադրբեջանի չինովնիկների նկատմամբ միայն վիզայի արգելքը կարող է բերել Եվրոպայում ունեցած բիզնեսից հրաժարմանը: Կարող է սառեցվել նաև նրանց բանկային հաշիվները: Այդ չինովնիկները պնդում են, որ իշխանությունը պետք է որոշ զիջումների գնա: Եվրոպայի հետ որևէ կապեր չունեցող մյուս խումբն էլ միանգամայն հակառակն է մտածում, և Ադրբեջանի իշխանության հակաարևմտյան արշավն օրեցօր սաստկանում է: «Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկա դրությամբ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն էլ է երկրորդ` պահպանողական խմբին հարում», -նշում է թերթը:

No comments: