1in.am. 5-6-2012- Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Իրանն ուշադիր հետևում է Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի բազաներին, և այդտեղից որևէ սպառնալիքի առաջացման դեպքում իրեն իրավունք է վերապահում իր հրթիռներով հարվածել դրանց: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին. «Տարածաշրջանում կենտրոնացած են մոտ 20 ամերիկյան բազաներ, որոնցում գտնվում է 100,000 ամերիկացի զինծառայող: Այդ բոլոր բազաները մեր դիտարկման տակ են: Նրանք կարող են հարձակում սկսել, սակայն չեն կարող վերջացնել դա. ամեն ինչ գտնվում է Իրանի ձեռքում: Եթե Իրանն իր համար սպառնալիք զգա, ապա կհրթիռակոծի Ինջիրլիքի ռազմաբազան և Մալաթիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռադարը: Ամերիկացի քաղաքական ու զինվորական գործիչները քաջ գիտեն, որ իրենց բոլոր բազաները գտնվում են իրանական հրթիռների գործունեության հասանելիության ներքո, և յուրաքանչյուր դեպքում դրանք շատ խոցելի են»: Դիտորդների կարծիքով՝ իրանական կողմի այս հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, որ ավարտել են Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման պլանի մշակումը:
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment