News.am. 19-6-2012- Հայաստանում ռուսական ռազմակայանում պայմանագրային զինծառայողների թիվը մինչեւ տարվա վերջ կկրկնապատկվի: Այս մասին այսօր` հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայություն ղեկավար Իգոր Գորբուլը, միաժամանակ հավելելով, որ ռազմակայանի անձնակազմի ընդհանուր թվաքանակը չի փոխվի: Հայաստանում ռուսական ռազմակայանում մասնագետների պայմանագրով աշխատանքի ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Այն զինծառայողները, ում հետ ՌԴ ՊՆ-ն պայմանագրեր կկնքի, կաշխատեն կրտսեր հրամանատարական կազմի պաշտոններում: «Ներկայումս նախնական պայմանագրեր կնքած բոլոր զինծառայողները եռամսյա փորձաշրջան են անցնում: Հետագայում նրանք կուղարկվեն Ռուսաստանի ուսումնական կենտրոններ, որտեղ նախապատրաստման դասընթաց կանցնեն եւ որակավորման քննություններ կհանձնեն»,-հավելել է Գորբուլը:
Wednesday, June 20, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment