Tuesday, June 5, 2012

Իրանը դիմել է Միջազգային արբիտրաժային դատարան` ընդդեմ Ռուսաստանի

Իրանը փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից` C-300 տիպի զենիթա-հրթիռային համակարգեր վաճառելու պայմանագրից հրաժարվելու համար. տեղեկացրել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Ինչպես տեղեկացնում է ISNA գործակալությունը, Իրանը դիմել է Միջազգային արբիտրաժային դատարան` C-300 համակարգերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը 2011թ-ի սեպտեմբերից չկատարելու վերաբերյալ: «Հայցը գտնվում է ուսումնասիրման փուլում»,- ասել է Վահիդին: Իրանի և Ռուսաստանի միջև 5 C-300 գնամ մասին ստորագրվել էր 2007 թ-ին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում էր 800 մլն դոլար: 2010 թ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր թիվ 1929 բանաձևը, որով սահմանափակվում էր Իրանին զինամթերքի` ներառյալ հրթիռների, հրթիռային համակարգերի, տանկերի, ռազմական ուղղաթիռների, ինքնաթիռների և նավերի վաճառքը: ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 22-ին հրաման էր ստորագրել` Իրանին C-300 համակարգերի, ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, նավերի վաճառքն արգելելու մասին: Ռուսական կողմը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները C300-ների վաճառքի մասին, կվերանայվեն ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացումից հետո:

No comments: