«Հայացքը» գրում է. «Երեկ ԱԺ 5-րդ գումարման անդրանիկ նիստի ընդմիջմանը թղթակիցը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ցանկացավ զրուցել ՀՀԿ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ: Սակայն պատգամավորը ակնհայտորեն չէր ցանկանում զրուցել և ձեռքը թափ տալով, իբր՝ «վազն արի», արհամարհանքով շրջեց դեմքը: «Պարոն Գրիգորյան, բայց ինչո՞ւ չեք պատասխանում հարցիս, երեխաներ, թոռնիկներ ունեք, ոչինչ չեք ուզում ասել, լավ հարց եմ տալիս»: «Դու լավ հարց տալ գիտես, ես էլ լավ ուշունց տալ գիտեմ։ Ով ինչ կարում ա, էն էլ անում ա», - ասել է Մանվել Գրիգորյանը:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment