News.am. 1-6-2012- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են տնտեսական եւ ռազմավարական համագործակցության հարցերը, հաղորդում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Հանդիպումը կայացել է մայիսի 31-ին ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գործընկերների ֆորումի շրջանակներում, որ կայանում է Ստամբուլում` 65 երկրների առաջնորդների մասնակցությամբ: Սահակաշվիլին մասնակցում է ֆորումի աշխատանքներին` վարչապետ Էրդողանի հրավերով: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», հանդիպմանը քննարկել են նաեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաեւ Վրաստանին հաջողություն է մաղթել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment