Monday, June 4, 2012

«Մենք ուշադրություն չենք դարձնում Իրանի կողմից Իսրայելին ուղղված նոր սպառնալիքներ հնչեցնելուն». Քլինթոն

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության ներկայացմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արձագանքել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի կողմից Իսրայելին հասցեագրված սպառնալիքներին: «Մենք ուշադրություն չենք դարձնում Իրանի կողմից Իսրայելին ուղղված նոր սպառնալիքներ հնչեցնելուն: Միջազգային հանրությունը Իրանի քաղաքականությունը դատելու է՝ ելնելով կոնկրետ քայլերից՝ նախքան հունիսի 18-19-ը Մոսկվայում կայանալիք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Խամենեին Իսրայելին զգուշացրել էր, որ չմտածված գործողություններ չիրականացնեն Իրանի նկատմամբ:

No comments: