Saturday, June 2, 2012

Հայաստանի սահմանին ադրբեջանցի դիպուկահարներ կան.Independent

Tert.am. 1-6-2012- Բրիտանական Independent-ը հրապարակել է գիտնական, միջատաբան, Օքսֆորդի համալսարանի աշխատակից Էդրիեն Չ. Փոնթի նամակը ազերի դիպուկահարների մասին, որոնց գործունեության վերաբերյալ նա գրում է ականատեսի աչքով՝ Հայաստան այցից հետո: ««Եվրատեսիլ» երգի մրցույթի ընթացքում առաջ եկած հիստերիայի բովում մենք չպետք է տեսադաշտից բաց թողնենք Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքը իր հարևան Հայաստանի հանդեպ: Անցած շաբաթ հայ գործընկերներիս հետ գիտական աշխատանքի մասնակցելիս ես Հայաստանի հյուսիսում էի և տարբեր կետերում՝ Ադրբեջանի հետ սահմանին շատ մոտ: Մի գյուղում մարդիկ իրենց տներից դուրս էին եկել՝ մեզ խորհուրդ տալու, որ մեքենայով ավելի չառաջանանք ճանապարհով, քանի որ ազերի դիպուկահարները կանոնավոր կրակում են: Իրենց արտերում խաղաղ աշխատող մի շարք մարդիկ ու նույնիսկ դպրոցականներ են խփվել-սպանվել: Նման միջադեպերը շատ տարածված են: Նման սպանությունների նպատակը կարող է լինել միայն Հայաստանի կողմից պատասխանի սադրումը՝ «սահմանային միջադեպի» ստեղծումով և Ադրբեջանին թույլ տալով փորձել բռնակցել Հայաստանի ևս մեկ լեռնային անկլավ: Հայաստանի այս հատվածը էթնիկ հայկական է, բնակիչները քրիստոնյաներ են և հայերեն են խոսում: Նրանք ցանկություն չունեն ներառվել մուսուլմանական Ադրբեջանի կազմ, որտեղ նրանք կհալածվեն կամ ավելի վատ: Եկեք հուսանք, որ ժողովրդավարական ընտրությունն ու օրենքի գերակայությունը կգերիշխեն: Դոկտոր Էդրիեն Չ. Փոնթ

No comments: