Saturday, June 2, 2012

«Pinknews». Իրան-Ադրբեջան հարաբերությունները փակուղի են մտել

Panorama.am. 2-6-2012- Ադրբեջանը մեղադրել է Իրանին այն բանում, որ վերջինս ստահոդ լուրեր է տարածում այն մասին, թե իբր Ադրբեջանի կառավարությունը ստիպողաբար հետաձգել է համասեռամոլների շքերթը՝ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «pinknews.co.uk» պարբերականը: «Երկու պետությունները սկսեցին հակամարտության մեջ մտնել, երբ համասեռամոլների կայքը՝ «nighttours.com» առաջարկում էր շքերթ անցկացնել Բաքվում: Իսկ երկու պետությունների միջև հարաբերությունները փակուղի մտան, երբ Իրանում ամբոխը դուրս եկավ փողոց՝ բողոքի ակցիա կազմակերպելով Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսության առջև: Ի պատասխան, նմանատիպ բողոքի ակցիաներ տեղի ուենցան Բաքվում՝ դադարեցնելու հակաադրբեջանական արշավը: Դրան հետևեց այն, որ Իրանը հետ կանչեց իր դեսպանին»,-նշված է հոդվածում: «Իրադրությունն էլ ավելի վատթարացավ, երբ երկու ադրբեջանցիները Իրանում անհետացան: Ադրբեջանի ԱԳՆ-ն երեք նոտա ուղարկեց Իրանի ԱԳՆ՝ պահանջելով բացատրություն տալ կորածների վերաբերյալ: Մայիսի 30-ին Ադրբեջանի կառավարությունը հատարարեց, որ ձերբակալել է 40 կասկածյալների, ովքեր ցանկանում էին «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի ընթացքում հարձակում գործել: Ադրբեջանի կառավարությունը այս մարդկանց մեղադրում է այն բանում, որ նրանք հարևան Դաղստանից եկած ռազմական խմբեր են, որոնց նպատակն է եղել ոչ միայն հարձակում գործել մի շարք հյուրանոցների վրա, այլ նաև սպանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,-նշված է հոդվածում: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թավրիզի իմամ-ջոմե Մոջթահեդ Շաբեսթարին հայտարարեց, որ եթե Ադրբեջանում «գեյ-շքերթ» անցկացվի, ապա Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց կկազմակերպվի, Ադրբեջանի հյուպատոս Ալի Ալիզադեն խնդրել է, որպեսզի հանդիպում ունենա իրանցի հոգևորականի հետ՝ վերջինիս խնդրելով զերծ մնալ հյուպատոսության առջև բողոքի ցույց կազմակերպելուց:

No comments: