Saturday, July 7, 2012

Իրանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 45 միլիարդ դոլար

1in.am. 7-7-2012- Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ տարվա
ընթացքում Իրանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 45 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի Առևտրային պալատի ղեկավար անդամ Յաղուբ Էսթիյալաֆը: Վերջինիս խոսքերով՝ տվյալ ցուցանիշը վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին. «Չինաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է: Իրանն այդ երկրի հետ ունի ընդլայնված քաղաքական ու տնտեսական հարաբերություններ և մեր հուսալի գործընկերն է: Ներկայումս մենք մտադիր ենք մեր արդյունաբերության զարգացմանը ծառայեցնել չինական տեխնոլոգիաները: Մենք չինական կողմին հրավիրել ենք այցելել մեր արդյունաբերական օբյեկտներ, որոնք ընդունելի կլինեն չինական ներդրումների համար: Իրանական ընկերություններն իրենց կողմից նույնպես մտադիր են նախագծեր ներդնել: Չինաստանի հետ համագործակցության զարգացումը փոխշահավետ է երկու երկրի համար էլ»:

No comments: