
HayNews.am.7-7-2012- HayNews.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ ՀԱԿ-ը «բնական լուծարման փուլում է» և դրա ապացույցն է Դավիթ Շահնազարյանի հեռացում: Քաղաքագետը պատասխանեց. «Այն, որ ՀԱԿ-ը իր քաղաքական պոտենցիալը կորցրել է, դա ակնհայտ է:
Այո’, ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը բնական լուծարման փուլում է, քանի որ այն կորցրել է իր ռեսուրսները: Դավիթ Շահնազարյանն իր հեռացման խնդիրը դրել էր խորհրդարանական ընտրություններից առաջ, և այդ նույնպես փլուզման ազդանշան կարելի է համարել»:
No comments:
Post a Comment