Saturday, July 7, 2012

Ամերիկուհին մահացել է այն բանից հետո, երբ նրա ռեստորանում նախաճաշել է Բարաք Օբաման

1in.am. 7-7-2012- Օհայո նահանգի Աքրոն քաղաքի Ann’s Place ռեստորանի սեփականատերը մահացել է այն բանից հետո, երբ նրա ռեստորան է այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին հաղորդում է Beacon Journal-ը։ Հուլիսի 6-ին նախընտրական ավտոբուսային երթի ժամանակ Օբաման առավոտյան նախաճաշել է այդ ռեստորանում։ Նրան անձամբ սպասարկել է ռեստորանի սեփականատեր Ջոզեֆինա Հարիսը։ Այդ այցելությունից հետո Ջոզեֆինան պատմել է, որ շատ հուզված է եղել, երբ ԱՄՆ նախագահն այցելել է նրա ռեստորան։ Ավելի ուշ 71-ամյա կինն իրեն վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը չեն կարողացել փրկել։ Պարզվել է, որ կինը մահացել է սրտի կաթվածից։ Դրանից հետո Օբաման զանգահարել է Հարիսի դստերը և ցավակցություն հայտնել մոր մահվան կապակցությամբ։

No comments: