Saturday, July 7, 2012

ՆԱՏՕ-ն մերժել է Թուրքիային Սիրիայի վրա «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու ծրագիրը

1in.am. 7-7-2012-ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող երկրների ներկայացուցիչները հունիսի 26-ին Բրյուսելում տեղի ունեցած փակ նիստի ժամանակ մերժել են Սիրիայի վրա «ոչ թռիչքային գոտի», ինչպես նաև այնտեղ Բաշար Ասադի զորքերից պաշտպանված բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի ներկայացուցիչների ծրագիրը, գրում է Hurriyet-ը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների տեղեկացված աղբյուրին: «Նրանք թուրքական ծրագրին ընթացք չտվեցին: Թվում է, դաշինքում այժմ ոչ ոք պատրաստ չէ աշխարհի այդ հատվածում ռազմական գործողություններ սկսել »,- հրատարակությանը հավեվել է զրուցակիցը: Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում դաշինքը կկանգի ի պաշտպանություն Թուրքիայի, որը մշտապես կարող է ապավինել իր կողմնակիցներին:

No comments: