
News.am. 6-7-2012- Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը, թե իր երկիրը չի նախատեսում ընդունել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենսդրություն, որոշ իմաստով նահանջ է Ֆրանսիայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիայում տեղյակ չեն, որ Ֆրանսիայում ընդունված չէ Ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթը խորհրդարանի կողմից, եւ դա չի նշանակում, որ Ֆրանսիայի քաղաքական վերնախավը տեղյակ չէ փաստին եւ չի պատրաստվում հետագայում պայքարել ցեղասպանության կանխարգելումների դեմ»,- ասաց քաղաքագետը: Ըստ Մարկարովի, ինչ վերաբերում է քրեականացմանը, «կարող ենք ցավով արձագանքել, որ հետընթաց է եղել»: Հարցին, թե ինչով է պայմանավորված այդ շրջադարձը, Ալեքսանդր Մակարովը նշեց, որ կարելի է ենթադրել, որ վերջին հանդիպումներից հետո, որ տեղի ունեցան Թուրքիայի եւ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ, այդ թվում` չգրված պայմանավորվածությունները, Թուրքիայում իր դիրքերի վերականգնման համար Ֆրանսիան վճարել էր ինչ-որ գին: Դա, ըստ նրա, կարող է խոսքը գնալ երկկողմանի հարաբերությունների, Ֆրանսիական շահերի պաշտպանության մասին, Թուրքիայի տարածաշրջանում զբաղեցրած դիրքի մասին: «Կարելի է մի քանի պատճառներ բերել, եւ ոչ մեկն էլ կարող են ճիշտ չլինել»,- նշել է քաղաքագետը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Դա հասկացրել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հուլիսի 5-ին իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու»,- հայտարարել էր Լորան Ֆաբիուսը: Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մամուլի առջեւ հաստատել էր օրենքի նոր տեքստը ուսումնասիրելու պատրաստակամությունը:
No comments:
Post a Comment