Saturday, July 7, 2012

Թուրք գյուղացի. Ուզում ենք, որ իշխանությունները վերականգնեն հայկական եկեղեցին

Panorama.am. 6-7-2012- Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի պատմական հայկական եկեղեցին վերականգնման կարիք ունի: Ավելի ստույգ` այն գտնվում է թուրք-իրանական սահմանամերձ Յեդիվերեն գյուղում: Չնայած դարերի ընթացքում լրջորեն վնասվել է, բայց դեռ շարունակում է կանգնուն մնալ: Գյուղի բնակիչներից մեկը` Մեհմեթ Յեմենը թուրքական «Sondakika» լրատվական կայքի թղթակցին պատմել է, որ գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին պահպանվում է հոգատարությամբ: «Մենք մեր հնարավորությունների չափով փորձում ենք պահպանել այն, բայց դա բավարար չէ: Ուզում ենք, որ իշխանությունները վերականգնեն հայկական այս եկեղեցին»: Մեհմեթը նաև նշել է, որ եկեղեցու գմբեթն ու պատերը փլված չեն: Այն շարունակում է հետաքրքրություն ներկայացնել զբոսաշրջիկների համար: Բայց եթե լիարժեքորեն վերականգնվի, կնպաստի տուրիզմի զարգացմանն այդ շրջանում:

No comments: