Wednesday, July 4, 2012

Եզդիները խնդրում են Երեւանի փողոցներից մեկը կոչել Ջանգիր աղայի անունով

«Սինջար» եզդիների ազգային միավորումը բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրելով քաղաքի փողոցներից մեկը կոչել Ջանգիր աղայի անունով: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո Երեւանի քաղաքապետ պարոն Մարգարյան, Ձեզ ենք դիմում Հայաստանում բնակվող եզդիների ստվար զանգվածի անունից: Ինչպես հայտնի է եզդիները մեծ ներդրում են ունեցել Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում, հատկապես աչքի է ընկել եզդիների հրամանատար Ջանգիր աղան: Ջանգիր աղան էր եւ իր եզդի զինակիցները, որ առանց որեւէ հրամանի եւ աջակցության, հանկարծակի հարձակվեցին դեպի Երեւան արշավող թուրքական բանակի վրա եւ կասեցրին նրան առաջխաղացումը: Այս հարձակման շնորհիվ հայկական կողմը ժամանակ շահելով հնարավորություն է գտնում կազմավորելու իր ուժերը եւ հակահարձակման անցնում: Այսօր Երեւանք քաղաքում կան բազմաթիվ փողոցներ, որոնք կրում են հայ ժողովրդի մեծագույն բարեկամների անուները: Մենք համոզված ենք, որ Ջանգիր աղան իր սխրանքներով եւ հայ ժողովրդին նվիրվածությամբ նույնպես հայ ժողովրդի բարեկաներից մեկն է: Ուստի խնդրում ենք Ձեզ հաշվի առնելով Ջանգիր աղայի գործունեությունը եւ մեր խնդրանքը, միջոցներ ձեռնարկել, որպիսզի Ջանգիր աղայի անունը եւս անմահանա` իր անվամբ փողոց անվանակոչելով: Մենք համոզված ենք. որ դուք այնպիսի որոշում կկայացնեք, որ մենք վերստին կհամոզվենք Ձեր խոհեմության ու արդարացի լուծումներ գտնելու մեջ»:

No comments: