Saturday, July 28, 2012

Թուրքիայի նախագահն այսօր ընդունելու է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Panorama.am. 27-7-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր ընդունելու է այդ երկրի ազգային փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչներին: Թուրքական «Միլիյեթ» (Miliyet) օրաթերթն իրազեկում է, որ հանդիպումը կայանալու է Թարաբյայում գտնվող նախագահական պալատում: Գյուլին հյուրընկալվող պատվիրակությունը ղեկավարում է ազգային փոքրամասնությունների համանքների հիմնադրամների հարցերով ներկայացուցիչ Լաքի Վինգազը: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև հայկական հիմնադրամները ներկայացնող Պետրոս Շիրինօղլուն և Բերնարդ Սարըբայը (հայ կաթոլիկ համայնք): Նախագահ Գյուլի հետ պատվիրակները քննարկվելու են ազգային փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքի (հողատարածքների) կարգավիճակի հարցը, որը վերջին շրջանում հայտնվել է հանրային հետաքրքրության օրակարգում:

No comments: