Saturday, July 28, 2012

Հայոց ցեղասպանության մասին գիրքը կհայտնվի «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում

News.am. 27-7-2012- Քրիս Բոխջալյանի` հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի
աղջիկները» գիրքը հուլիսի 27-ին կհայտնի ազդեցիկ New York Times թերթի բեսթսելլերների ցանկում, հաղորդում է «Armenian Weekly»-ն: Տվյալ պահին գիրքը գտնվում է բեսթսելլերների ցանկի 7-րդ տողում, իսկ ցանկը հայտնվելու է օգոստոսի 5-ին: Վերջերս Օփրա Ուինֆրիի բլոգում գիրքը նշվել է որպես պարտադիր կարդալու համար: «Ավազե ամրոցի աղջիկները» վեպն ու Հայոց ցեղասպանության հարցը բեւեռել են ամերիկյան բազմաթիվ թերթերի եւ ինտերնետ-պարբերականների ուշադրությունը, այդ թվում` «Miami Herald», «The Florida Times Union», «The Minneapolis Star Tribune», «The Columbus Dispatch», «The Milwaukee Journal Sentinel», «The Hilton Head Island Packet», «Boston.com» եւ «MyCentralJersey.com» պարբերականների:

No comments: