Saturday, July 7, 2012

Դավութօղլուն նախապայմաններ է ներկայացրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար

News.am. 7-7-2012- Թուրքիան շարունակում է հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապել
Ղարաբաղի հարցի հետ, թեեւ միջազգային կառույցները բազմիցս հայտարարել են, որ այդ երկու գործընթացներն առանձին են եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ առաջադրելն անընդունելի է: Հուլիսի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտարարել է, որ, առաջին հերթին, պետք է «ազատագրել» «ադրբեջանական» հողերը, որից հետո միայն Անկարան «կարող է մտածել» հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, հաղորդում է Trend-ը: «Միայն դրանից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, կստեղծվի տնտեսական համագործակցություն, որը կկենդանացնի Հայաստանի տնտեսությունը»,-հայտարարել է Դավութօղլուն:

No comments: